76 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ-կատարող Էլ Ջերոն
SocietyԼոս Անջելեսում 76 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ջազ-երաժիշտ և կատարող, 7 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Էլ Ջերոն: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին ասվում է երգչի մենեջերի տարածած հաղորդագրության մեջ:
Մենեջերի խոսքով` երաժիշտը մահացել է հիվանդանոցում` հարազատներով շրջապատված: Մահվան պատճառը հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն ամերիկյան աղբյուրի տվյալներով` վերջին տարիներին երգչի մոտ շնչառական և սրտի հետ կապված խնդիրներ են եղել:
Էլ Ջերոն մեծ ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականներին: Նա հռչակ է ձեռք բերել տարբեր ձայնային տեմբրներով երգելու կարողության շնորհիվ: 2001-ին նրա անունով աստղ է բացվել հոլիվուդյան «Փառքի ծառուղում»: