«Grammy»-ի մասին 11 պատմական փաստ, որոնք հաստատ կզարմացնեն քեզ (Photo, video)
LifestyleBlognews.am-ը գրում է.
«Grammy»-ի 59-րդ մրցանակաբաշխությունն այլևս պատմություն է, ուստի ճիշտ ժամանակն է ի մի բերել այս հեղինակավոր մրցույթի գոյության ողջ ընթացքում գրանցված ամենահետաքրքրական փաստերը. BlogNews.am-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը, որոնք, հավանաբար, քչերը կհիշեն.

-«Grammy» մրցանակաբաշխությունը հիմնվել է 1958թ., նախաձեռնության հեղինակը ԱՄՆ-ի ազգային ձայնագրման ակադեմիան: Ըստ նախնական գաղափարի՝ «Grammy» -ն «երաժշտության բնագավառում ունեցած ավանդի» համար երաժիշտներն հանձնվող խրախուսական մրցանակ է: Սակայն մրցանակի հիմնադրման հետ կապված ևս մեկ վարկած կա, համաձայն որի այն հիմնադրվել է այդ տարիներին օր օրի թափ առնող ռոքն-ռոլլ երաժշտության մասաայականացումը կանխելու և պոպ երաժշտությունը քարոզելու նպատակով:

-Առաջին «Grammy» -ն կազմակերպվել է հիմնադրման անմիջապես հաջորդ տարում՝ 1959թ.: Դահլիճում հավաքվել էր 500 մարդ, իսկ առաջին արձանիկը «Տարվա երգ» նոմինացիայում ստացել է «Nel blu dipinto di blu»/ «Volare» երգը:
-Գրեթե յուրաքանչյուր երաժշտի համար «Grammy»-ն շատ ցանկալի արձանիկ է: Սակայն կան և բացառություններ: Օրինեկ իսրայելցի երգչուհի Շինեդ ՕքՔոնորը:

-«Grammy» ստացած աստղերի մեջ ռեկորդակիրներ են ոչ թե Մադոննա ու Մայքլ Ջեքսոնը, այլ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը, որն արդեն 60-ին ավելի արձանիկ ունի:
-«լավագույն ալտերնատիվ ելույթ» անվանակարգում մրցանակի արժանանալուց հետո այդպես էլ չի ներկայացել մրցանակաբաշխությանն ու առ այսօր էլ չի վերցրել իր մրցանակը – արձանիկների քանակի առումով խմբերից բացարձակ առաջատարն է U2 խումբը:

-Հիփ-հոփ երաժշտության բնագավառում առաջին արձանիկը 1989 թ. Ստացել է DJ Jazzy Jeff & The Fresh Prince խումբը, որի կազմում էր հայտնի դերասան Ուիլլ Սմիթը, ով հետագայում ևս 3 (92, 98, 99 թթ ) անգամ արժանացավ «Grammy»-ի .:
-Իսկ ամենաանմոռանալի դուետը, որ երբևէ եղել է «Grammy»-ի բեմահարթակին՝ Էմինեմի ու Էլթոն Ջոնի «Stan» երգի կատարումն էր:
-Կարող է զարմանալի թվալ, բայց «Grammy»-ի արձանիկ ստացել են ոչ միայն մարդիկ, այլ նաև հորինված տիկնիկային կերպարներ: Այդպես «Meppet show»-ի Էլմոն երեք անգամ ստացել է «Grammy»-ի արձանիկ
-«Grammy»-ի պատմության մեջ ամենահոգեցունց պահերից մեկը եղավ Մայքլ Ջեքսոնին հետմահու «Grammy» շնորհելու արարողությունը:
-Սիրված դերասան Ռոբին Ուիլյամսը 5 անգամ «Grammy»- է ստացել ոչ թե երգելու կամ երգ գրելու , այլ արձակ ընթերցանության համար :
-Եվ վերջում ամենահետաքրքիրը՝ «Grammy»-ի են արժանացել ԱՄՆ երեք նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջիմմի Քարթերը: Ճիշտ է, մրցանակը նրանց շնորհվել է ոչ թե լավ երգեցողության, այլ տպավորիչ ու ազդեցիկ քաղաքական երլույթների համար:
նյութը՝ BlogNews.am