Դոլարն ու ռուբլին շարունակում են վերելքը. Եվրոն թուլանում է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 13-ին, կազմել է 486.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.80 դրամ (նվազել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 609.23 դրամ (աճել է 0.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.41 դրամ (աճել է 0.11 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 275.79 դրամ, ոսկի՝ 19,225.68 դրամ, պլատին՝ 15,542.7 դրամ։