Կաշվի հումք և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալներն ավելացել են 51,1 տոկոսով
Economics2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանվել են 7 մլն 704,6 հազար ԱՄՆ դոլարի կաշվի հումք,կաշի,մորթի և դրանցից պատրաստված իրեր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2015 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 51,1 տոկոսով, իսկ դրանց ներմուծումը ավելացել է 30.4 տոկոսով` կազմելով 14 մլն 410 հազար դոլար:
Միևնույն ժամանակ, 15,5 տոկոսով աճել է նաև քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի արտահանման ծավալը` կազմելով 17 մլն 317,4 հազար դոլար: 8,7 տոկոսով ավելացել է նաև ներմուծումը` կազմելով 329 մլն 573,2 հազար դոլար:
Զգալի աճ է գրանցվել նաև փայտ և փայտյա իրերի արտահանման ճյուղում: 2016 թվականի ընթացքում արտահանվել է 1 մլն 636,7 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք` աճելով 27,4 տոկոսով: Միևնույն ժամանակ, 7,8 տոկոսով նվազել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ներմուծման ծավալը` կազմելով 34 մլն 408,5 հազար դոլար:
Հայաստանից 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 782 մլն 924.7 հազար ԱՄՆ դոլար, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այնավելացել է 20 տոկոսով: 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 1.6 տոկոսով ավելացել էՀայաստան ներմուծման ծավալը` կազմելով 3 մլրդ 292 մլն 425.3 հազար ԱՄՆ դոլար: