Արցախում, Սյունիքի մարզում և Աբովյան քաղաքում ձյուն է տեղում
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Սյունիքի մարզում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ձյուն է տեղում:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է, իսկ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում՝ բուք:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձյուն է տեղում: