Հրդեհ է բռնկվել «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում
SocietyՓետրվարի 13-ին, ժամը 17:54-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում (Ծիծեռնակաբերդի խճուղու կողմից) այրվում էդատարկ բեռնարկղ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:43-ին, մարվել՝ 20:17-ին:
Այրվել են բեռնարկղերի ապակեբամբակե երեսպատումը և փայտե կառուցատարրերը (2 հատ՝ 15 քմ և 25 քմ):