Էջմիածին-Արմավիր ճանապարհին «ԶԻԼ»-ը շրջվել է տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
SocietyShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում ЗИЛ 130 մակնիշի 15 ՍՕ 036 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի Արմենիա բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Հայկ Դավթյանի գլխավորությամբ:
Շարունակությունը` այստեղ: