Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան ապշեցուցիչ անակնկալը
LifestyleՓետրվարի 14-ին Comedy Club-ի պրոդյուսեր, հայ հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը նշում է ծննդյան 43-ամյակը։
Այս առիթով կեսգիշերվանից հնչում են բազմաթիվ շնորհավորանքներ։ Գարիկի կինը ՝ Ժաննան, անակնկալ է մատուցել ամուսնուն գրասենյակում։ Ժաննան Instagram-ում տեղադրել է հոլովակ, որում Գարիկին նվիրում է արտասովոր տորթ։
«Անակնկալ Ժաննայի կողմից։ Այսպիսի տորթ ոչ ոք չէր սպասում։ Սա ապշեցուցիչ է։ Մանղալը շատ համեղ էր»,- մեկնաբանել է Գարիկը։
Իսկ Ժաննան վստահաբար ասում է, որ անակնկալը հաջողված է։
Հիշեցնենք, որ «Ты супер!»՝ ռուսական НТВ հեռուստաալիքի նոր երաժշտական նախագծում հայաստանի ներկայացուցիչ Անգելինա Պապիկյանին իր աջակցությունն էր հայտնել Գարիկ Մարտիրոսյանը։