Ջորջ Քլունիի մայրը բացահայտել է ապագա թոռների սեռը
LifestyleԱյն պահից ի վեր, երբ լուրեր տարածվեցին Ամալ Քլունիի հղիության մասին, ԶԼՄ-ները ոչ մի առիթ բաց չեն թողնում այս թեման քննարկելու համար։ Հայտնի է դարձել, որ Ջորջ և Ամալ Քլունիները զույգ երեխաներ են ունենալու։ Եվ ահա դերասանի մայրը բացահայտել է ավելին՝ երեխաների սեռը։
US Magazine-ի հետ հարցազրույցում Նինա Քլունին ասել է, որ Ջորջն ու Ամալը կդառնանմիանգամից տղայի ու աղջկա ծնողներ և ողջ ընտանիքը աներևակայելի ուրախ է այս առիթով։
Նինա Քլունին նաև կատակել է՝ ասելով, որ 55-ամյա Ջորջը պետք է շտապի՝ չնայած իր քրոջը չի կարողանա անցնել, ով արդեն ունի 20 և 25 տարեկան երեխաներ։
Աստղային զույգը ապագա երեխաների անունները դեռևս չի բացահայտում, ու Նինան ևս ոչինչ չի ասել այս մասին։