Քրիս Ջեները բացատրել է «Գրեմմի 2017»-ին Քանյե Ուեսթի բացակայությունը
LifestyleՌեփեր Քանյե Ուեսթը բարդ հարաբերություններ ունի Ամերիկյան ձայնագրության ակադեմիայի հետ, որը պատասխանատու է «Գրեմմի» մրցանակաբաշխության համար։
elle.ru-ն գրում է, որ երկու տարի առաջ ռեփերը մեծ սկանդալ բարձրացրեց ու պահանջեց երգիչ Բեկից իր մրցանակը տալ երգչուհի Բեյոնսեին։ Իսկ անցյալ աշնանը Քանյեն պահանջեց, որ անվանակարգերում լինի նաև երգիչ Ֆրենք Օուշենը։ Իր համերգներից մեկի ժամանակ ռեփերն ասաց․ «Այս տարի ամենից շատ Ֆրենքի սկավառակն են լսել։ Արդարացի չէ, որ նա ոչ մի անվանակարգում չկա։ Եթե նա որևէ անվանակարգում չհայտնվի՝ ես «Գրեմմի»-ին չեմ ներկայանա»։ Կազմակերպիչներն իրենց դիրքորոշումը չփոխեցին և Քանյեն նույնպես։
«Գրեմմի 2017»-ին ներկա էր Քանյեի կնոջ՝ Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները։
«Մենք բոլորս կցանկանայիքն, որ Քանյեն այսօր այստեղ լիներ, սակայն նա այժմ շատ զբաղված է։ Նա պետք է իր հավաքածուն ներկայացնի Նյու Յորքի նորաձևության շաբաթի ընթացքում»,-ասել է Ջեները։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ռեփերը ներկայացնելու է իր նոր Yeezy Season 4 հավաքածուն։ Փետրվարի 13-ին Քիմը մեկնել է Նյու Յորք, որպեսզի աջակցի ու ամուսնու կողքին լինի։

