Ստրանջայի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը հանդես կգա 9 մարզիկով
SportԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 21-27-ը տեղի կունենա Ստրանջայի հեղինակավոր միջազգային բռնցքամարտի մրցաշարը, որին Հայաստանի հավաքականը կներկայանա 9 մարզիկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոֆիայում Հայաստանի կներկայացնեն` 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի, և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: