Yerevan, 24.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Արթուր Սարգսյանի կալանավորման վերաբերյալ

Society

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել ՊՊԾ գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիշյալ հանցագործությունների կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է դատախազության պարզաբանումը:

«Հաշվի առնելով կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիշյալ հանցագործությունների կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում վերջին օրերին առկա հրապարակումներն ու տարաբնույթ մեկնաբանությունները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, հետաքննության և նախաքննության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու սահմանադրական իր գործառույթի իրացման շրջանակներում, լիազորված է պարզաբանել, որ Ա. Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայությունը հիմնավորող բավարար տվյալներÕ « առկայության պայմաններում, քրեադատավարական ընթացակարգի անշեղ պահպանմամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա.Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը կարող էր նվազեցնել նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից  2016 թվականի դեկտեմբերի 30-ին որոշում կայացվեց Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և վերջինիս նկատմամբ չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին:

Ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա.Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում նաև Բեխտերևի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով  սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի:

Ա.Սարգսյանին պարզաբանվել են նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները, սակայն մեղադրյալը խախտել է այդ պայմանները՝ պատշաճ ծանուցված լինելով, չի ներկայացել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան դատավարական գործողությունների մասնակցելու համար, վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց խուսափելու նպատակով միջոցներ է ձեռնարկել իրեն հասցեագրված ծանուցագրերն օրենքով նախատեսված անձանց հանձնելուն խոչընդոտելու ուղղությամբ: Նշված հանգամանքները հիմնավորվել են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալներով, որպիսիք միաժամանակ վկայում են նաև Ա. Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականության մասին:

Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից 2017 թվականի փետրվարի 9-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված կարգով որոշոմ է կայացվել մեղադրյալ Ա.Սարգսյանին ձերբակալելու մասին՝ միաժամանակ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելով դատարան, ինչը նույն օրը բավարարվել է:

Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցի կիրառման օրինականությունը և նրա առողջական վիճակը մշտապես գտնվում են ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման հսկողության ներքո:

2017 թվականի փետրվարի 9-ին Ա.Սարգսյանն ընդունվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի թերապևտիկ բաժանմունք, սահմանվել է դինամիկ հսկողություն:

Բժշկական անձնակազմի կողմից Ա.Սարգսյանին մանրակրկիտ բացատրվել են հացադուլի հետևանքները և առաջարկվել է դադարեցնել այն»:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia