Ladynews.am-ը գրում է․
Սելֆիամոլությունը գրավել է ողջ աշխարհը:Կանայք, աղջիկները, աղջնակները, բիզնես-լեդիները, երկրպագուներն ու երգիչները՝ բոլորը համատարած սոցիալական ցանցերի իրենց էջերը լցնում են ամենախայտաբղետ սելֆիներով: Ինչպե՞ս դառնալ սելֆիի թագուհի և սովորել որակյալ լուսանկար անել: Հետևեք ստորև նշված խորհուրդներին:
Ինչպես կատակով ասում են, սոցիալական ցանցերը մի տարածք են, որտեղ մարդիկ տեղադրում են իրենց լուսանկարները` խմբագրումներից ու ֆիլտրումից հետո: Ո՞վ մեզանից չի խմբագրում իր լուսանկարը` մինչև այն սոցցանցում տեղադրելը: Սակայն շատ դեպքերում միայն ֆիլտրերը չեն, որ ամեն ինչ որոշում են, սելֆիում կաևոր են նաև ճիշտ լուսավորվածությունն ու դիմահարդարումը:
Սելֆիի համար ճիշտ լուսավորությունը: Ամենագեղեցիկ սելֆին կստացվի լուսամուտի մոտ, երբ մեղմ ցերեկային լույսը սահուն լուսավորում է մաշկը, հարթեցնում այն` բնական փայլ հաղորդելով: Հիշեք` նման լուսավորության պարագայում ոչ մի դեմք թորշնած տեսքով և տգեղ չի երևա:
Ճիշտ դիմահարդարում` սելֆիի համար: Սելֆիի աշխարհում գեղեցիկ արտաքինի չափանիշն Անջելինա Ջոլին է. հոլիվուդյան հենց այս աստղին են ցանկանում նմանվել միլիոնավոր աղջիկներ: Այն ամենն, ինչ դրա համար հարկավոր է` ընդգծել այտոսկրերի հատվածը, ուռուցիկ շրթունքները և կատարյալ ներկած թարթիչները` դեպի վեր գնացող սլաքներով:
Շրթունքներ` սելֆիի համար: Լուսանկարվելուց առաջ ուռեցնել շրթունքները` զանգվածային թրենդ է, որին մինչ օրս էլ հետևում են բոլոր սելֆիամոլները: Խորհուրդ ենք տալիս հեռու մnալ այդ վավաշոտ տեսք հաղորդող կեցվածքից և շուրթերի համար գտնել սեփական տարբերակը, այն, որի դեպքում դուք կունենաք առավել գրավիչ տեսք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ