Հայաստանում կբացվի Ստաս Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը
CultureՀայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՌԴ մշակույթի գործիչ, նկարիչ, երգահան, պրոդյուսեր, ռեժիսոր Ստաս Նամինի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի փետրվարի 17-27-ը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, կցուցադրվեն Ստաս Նամինի գեղանկարչակ ան և գրաֆիկական 79 աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը կմասնակցի հեղինակը` Ստաս Նամինը:
Հայ-ռուսական մշակութայն համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2016 թվականի դեկտեմբերի 14-20-ը, Երևանում անցկացվել է Ստաս Նամինի հոբելյանին նվիրված «Ստաս Նամին-65» ծրագիրը:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում, Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են Ստաս Նամինի ստեղծագործությունները. տեղի է ունեցել Նամի Միկոյանի «Գրիգոր-Շինարար» գրքի շնորհանդեսը, կայացել են արվեստագետի «Հայաստանի հնագույն տաճարները», «Զրույց Նեիզվեստնու հետ», «Օհան Դուրյան. Խորը զգացմունքների մասնագիտո ւթյուն», «Ռոքնռոլի ազատությունը» վավերագրական ֆիլմերի ցուցադրությունները: Ստաս Նամինի թատրոնը հանդես է եկել «Տիեզերք», «Փոքրիկ Իշխանը», «Իմ սիրտը լեռներում է», «Բիթլոմանիա» ներկայացումներով: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացվել է վարպետության դաս: Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղ. ղեկավար` Սերգեյ Սմբատյան) կատարել է Ստաս Նամինի «Centuria S-Quark» սիմֆոնիան: