Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել պետծառայողների համար նախատեսված նորակառույց համալիրում
SocietyՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը փետրվարի 15-ին շրջայց է կատարել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրի տարածք, շրջել բնակարաններում և տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վերը նշված հասցեում կառուցված շենքերի բնակարանները, որոնք նախատեսված են պետական համակարգի աշխատողների համար` համաձայն կառավարության համապատասխան որոշման, բնակիչներին պետք է հանձնվեն սույն թվականի մարտի 1-ին:
Հանձնման-ընդունման աշխատանքները սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպելու նպատակով Նարեկ Սարգսյանը կառուցապատող «Միկշին» ընկերության ղեկավարի հետ զրուցել է բնակարանների, դրանց ներքին և արտաքին հարդարման աշխատանքների որակի և շահագործման հանձնելու ժամկետների մասին:
Ընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանը վստահեցրել է Կոմիտեի նախագահին, որ այս պահի դրությամբ կատարված են աշխատանքների 90%-ից ավելին և բնակարանները պատրաստ են հանձնման, որը կիրականացվի նախատեսված ժամկետներում:
Կատարված աշխատանքները դրական են գնահատվել Կոմիտեի նախագահի և ստորաբաժանումների ղեկավարների կողմից:
Կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշմամբ հաստատվել էր պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը (http://www.minurban.am/lows/