Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 30 տոկոսով
EconomicsՀայաստանում 2016 թվականին արտադրվել է 23,754.4 մլն հատ սիգարետ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի համեմատ արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով։
2015թ-ի ընթացքում արտադրության ծավալների աճը կազմել էր 43.1%, իսկ ծավալը՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ-ին արտադրվել էր 12 մլրդ 774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն: