Սիրված հայ դերասան եւ հումորիստ Միխայիլ Գալուստյանը հետաքրքիր փաստեր է պատմել իր կյանքի մասին։
«Ես ունեմ հայկական, շատ դժվար արտասանվող անուն՝ Նշան, որն ունի մեկ ձայնավոր,-ասել է Գալուստյանը։ Իմ պապիկին իր ողջ կյանքի ընթացքում անվանել են Միշա։ Քանի որ իմ անունը դրել են ի պատիվ պապիս, ինձ նույնպես սկսեցին Միշա անվանել։ Ես շատ եմ սիրում Միխայիլ անունը, հետեւաբար, ինձ Նշան միայն ոստիկաններն են ասում, երբ ստուգում են իմ փաստաթղթերը»։
«Սիրում եմ ասել, որ ես միջազգային մակարդակի մանկաբարձ եմ, որովհետեւ մեր ուսումնական հաստատությունում անգլերեն էին սովորեցնում,- ծիծաղելով ասել է հումորիստը։ Ես սովորել եմ որպես բուժակ, իսկ գյուղական վայրերում, բուժակը կարող է աշխատել նաեւ որպես բժիշկ։ Մի անգամ նույնիսկ օգնել եմ բժիշկներին եւ ծննդաբերություն ընդունել. երկվորյակ ծնվեց։ Իմ կինը, երբ գնում էինք ծննդատուն, ասաց. «Կցանկանաս դու՞...», Ոչ, չեմ ուզում»։
Միխայիլ Գալուստյանը խոսել է նաև իր եւ կնոջ՝ Վիկտորիայի հարաբերությունների մասին։
«Ինձ համար կարեւոր էր աղջկա բարոյականությունն ու պարկեշտությունը,- խոստովանել է դերասանը,- ես կանանց մեջ փնտրում էի նրան, ով կցանկանար իմ երեխաների մայրը լինել։ Ես աշխատում էի այն ինստիտուտում, որտեղ ընդունվեց Վիկան, եւ ես հասկացա, որ նա ունի այդ բոլոր մարդկային որակները»։
Պարզվում է՝ Միխայիլը երազել է, որ իր կինը կույս լինի, եւ այդպես էլ պատահել է. նա Վիկայի առաջին տղամարդն է եղել։
«Ես չեմ քննադատում այն մարդկանց, ում մոտ այլ կարպ է ստացվել, քանի որ երբ մարդիկ սիրում են միմյանց, իրենց համար միեւնույնն է, ով է նրա «առաջինը»։ Իմ բախտը բերել է, քանի որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես եմ ցանկացել. եւ ես սիրել եմ հենց նրան»։