ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները. «Ժողովուրդ»
Economics«Ժողովուրդ»-ը գրում է.
«Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ նրանք սկսել են ստուգումներ անցկացնել։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետների ցանցում ստուգումները «հորով-մորով» անելուց հետո հերթը հասել է մյուսներին։
«Ժողովուրդ»– ի տեղեկություններով՝ երեկ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Շիրակ» սուպերմարկետում։ Պարզվում է՝ երեկվանից փակ են նաև մայրաքաղաքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ, որտեղ ևս ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում։ Հուսանք, որ վերոնշյալ սուպերմարկետների ստուգումները չեն մնա «պետական գաղտնիք», և հայտնի կդառնա, թե ինչ հայտնաբերեցին ՊԵԿ աշխատակիցները, և ով ինչ պատժի արժանացավ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։