«Օգնեք, որպեսզի չպարտվեմ». Գոհար Ավետիսյանի ծիծաղաշարժ լուսանկարը
LifestyleՌուսաստանաբնակ հայուհի՝ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն աչքի է ընկնում իր խենթ լուսանկարներով եւ հոլովակներով ու շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։
Այս անգամ էլ բացառություն չէ։ 23-ամյա Գոհարը ծիծաղաշարժ լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում կանգնած է կարմիր մեքենայի ֆոնին։

«Շատերը տխրում են, որ Instagram-ի իրենց էջերը դարձել են անհետաքրքիր, որ մարդիկ դադարել են ապրել իրական կյանքով։ Նրանք ապրում են միայն պաթոսային լուսանկարներ տեղադրելով․․․ Ես վիճել եմ ամուսնուս հետ եւ պնդել, որ նկարս ունենալու է 300,000 հավանում․ օգնեք, որպեսզի չպարտվեմ»,- Գոհարն այսպես է մեկնաբանել լուսանկարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհարը հոլովակ էր տեղադրել Instagram-ում, որում դիմահարդարում էր իր տեգրոջը՝ դարձնելով նրան ծեր կին։