ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարից տուժած հայերի վիճակը միջին ծանրության է
SocietyNEWS.am-ը գրում է.
Ռուսաստանում երեկ` փետրվարի 15-ին, հայկական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից տուժած հայերի վիճակը միջին ծանրության է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդական Լեւոն Թորգոմյանը:
Վիրավորներից մեկը ստացել է գլխուղեղի ցնցում եւ ոտքի վնասվածք, իսկ մյուսը` կողերի եւ ոտքի կոտրվածք: Նրանք այժմ գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Նախնական տվյալով, փետրվարի 15-ին ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Կուշովսկայայի շրջանում տեղի է ունեցել վթար. Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենային:
Ավտոբուսում եղել է 9 ուղեւոր, նրանցից երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներն են` ՀՀ քաղաքացիներ, 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյան եւ 1968թ. ծնված Քյարամ Խդրի Մամոյան: