Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան նորից վիճել են
LifestyleԱյս զույգը հաստատ գլխի կամ անկառավարելի զգացմունքների հետ կապված խնդիրներ ունի: Բլեք Չայնան եւ Ռոբ Քարդաշյանը նորից վիճել են: Ընտանեկան պատերազմի պատմությունը, այլ կերպ այլեւս այն չես կոչի, սկսվել է ամիսներ առաջ, Ռոբի եւ Չայնայի դստեր՝ Դրիմ Ռընեի ծնվելուց հետո:

Երկու շաբաթ զույգը հրաշալի հարաբերություններ ուներ, հետո սիրահարները վիճեցին եւ Բլեքը, վերցնելով երեխային, հեռացավ տնից: Դրանից մի քանի օր անց զույգը նորից միացավ, բայց ավելի ուշ, ըստ լուրերի, նորից սկսեց առանձին ապրել:

Հիմա, UsWeekly-ի փոխանցմամբ, 28-ամյա Բլեքն ու 29-ամյա Ռոբը նորից վիճել են: «Նրանք նույնիսկ Սիրահարների օրը միասին չեն անցկացրել: Նրանք լուրջ խնդիրներ ունեն. Չայնան նոր սիրավեպ ունի, ինչի պատճառով էլ կռվել են: Նրանք չեն խոսում իրար հետ եւ հիմա որոշում են, թե ով է հոգ տանելու երեխայի մասին: Ռոբը սարսափելի խանդում է Չայնային, իսկ նրան դա ձանձրացրել է»,- հաղորդել են պարբերականի ներքին աղբյուրները: