Լեդի Գագան մատանին վերադարձրել է նախկին ընկերոջը. երգչուհին նոր սիրավեպ ունի
LifestyleԼեդի Գագան հինգ տարի հանդիպում էր Թեյլոր Քիննիի հետ, իսկ անցյալ տարվա հուլիսին հայտարարեց, որ մտադիր են դադար վերցնել՝ հասկանալու համար, արդյո՞ք իրենց ուղին միասին պետք է շարունակեն:
Պարզվում է՝ ոչ, քանի որ աստղը չեղարկել է նշանադրությունը եւ, ըստ In Touch Weekly-ի, օրերս նախկին ընկերոջն է վերադարձրել մատանին՝ վերջնականապես հրաժարվելով հարաբերությունները վերականգնելուց:

«Նա սրտի տեսքով մատանին Թեյլոր Քինիին է վերադարձրել վերջերս, չնայած նրանք հաճախ հանդիպում եւ միասին ժամանակ էին անցկացնում: Գագան ծանր է տանում բաժանումը, բայց դա այն կետն էր, որը հարկավոր էր դնել: Նրանք լավ ընկերներ են մնացել Թեյլորի հետ»,- նշել է պարբերականի ներքին աղբյուրը:

Ներկայում հայտնի է, որ Գագան հանդիպում է Քրիստիան Կարինոյի հետ: