Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսները նվազել են 0.13%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.04 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.02%-ով եւ հասել 55.74 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: