Սուրճը` կանացի առողջության բարելավման հիանալի միջոց
LifestyleԱմերիկացի գիտնականների կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրական 2 բաժակ սուրճը դրական ազդեցություն է թողնում կանանց առողջության վրա: Հետազոտությանը կամավոր մասնակցել են 84 հազար կին և 42 հազար տղամարդ: Նրանք 25 տարի եղել են բժիշկների հսկողության տակ: Երկարատև ուսումնասիրություններից հետո բժիշկները պարզել են, որ օրական միջինը 2 բաժակ սուրճ խմող կանանց մոտ 25 %-ով նվազում է սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը:
Բանն այն է, որ սուրճի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք լավացնում են սրտի աշխատանքը, ամրացնում են անոթները և նվազեցնում են ասթմայի առաջացման ռիսկը:
Գիտնականները հիշեցնում են, որ սուրճը բոլոր հիվանդությունների բուժման դեղատոմս չէ: Միակ հիվանդությունը, որի վրա սուրճը չունի դրական ազդեցություն, դա քաղցկեղն է: