Ազատ դեմոկրատները ներկայացրեցին առաջադրման փաստաթղթերը. հայտնի է համամասնական ցուցակի առաջին տասնյակը
SocietyԱզգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր ներկայացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության առաջադրման փաստաթղթերը և տարածքային ու համամասնական ցուցակները ԿԸՀ ներկայացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:
Նա լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նաև կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը: Ցուցակի առաջին համարը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն է, երկրորդ համարը` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երրորդը` Ստեփան Սաֆարյանը, չորրորդը` Անահիտ Բախշյանը, հինգերորդը` Մասիս Այվազյանը, վեցերորդը` Անժելա Խաչատրյանը, յոթերորդը` Արմեն Առաքելյանը, ութերորդը` Սոնա Մինասյանը, իններորդը` Նարեկ Այվազյանը, տասներորդը` Գագիկ Բաղդասարյանը:
Անժելա Խաչատրյանը նաև հայտնեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Մենք կարող ենք» կարգախոսով: