Գորիսի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել
SocietyՓրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:04-ին, մարվել՝ 14:23-ին:
Ամբողջությամբ այրվել է ավտոտեխսպասարկման կետի գույքը և ներսում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ղ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոտեխսպասարկման կետի աշխատակից՝ 1982 թ. ծնված Վ. Հ.-ը թեթև մարմնական այրվածքներով տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: