ՌԴ-ում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է
SocietyՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նոր տեղեկություններ է հաորդել ՌԴ-ում տեղի ունեցած վթարից տուժածների մասին։
Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոցից ստացված վերջին տեղեկություններով ուղևոր Ք.Մ.-ն կրկնակի հետազոտությունից հետո դուրս է գրվել։
Վարորդի մոտ վիրահատական եղանակով կատարվել է սրունքի ոսկրերի արտաքին ֆիքսում։ Բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է կայուն ծանր։