ՔԿՀ աշխատակիցները դատապարտյալի մոտից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված
SocietyՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փետրվարի 14-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, վերջինիս ձախ կոշիկի միջից հայտնաբերել են 0,6 գրամ սպիտակ փոշենման զանգված, իսկ փետրվարի 17-ին հիմնարկի խցերից մեկում չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերել են 0,6 գրամ դարչնականաչավուն զանգված և մեկ բջջային հեռախոս:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: