ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի պայմանագիրը կստորագրվի մինչև 2017թ- ի ավարտը
EconomicsԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Սինգապուրում հանդիպել է այդ երկրի կառավարության ղեկավար Լի Սյան Լունի հետ:
Ինչպես տեղեկացրին Եվրասիական հանձնաժողովի լրատվական խառայությունից, հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի պայմանագրի ստորագրման հարցը:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև այս հարցով արդեն իսկ կա ստորագրված հուշագիր, որի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ: «Ուրախ եմ, որ ԵԱՏՄ երկրները աջակցում են այս հարցով բանակցությունների մեկնարկին: Իմ կարծիքով սա առաջին կարևոր քայլն է մեր միջև առևտրի և ներդրումների զարգացման ու մեծացման հարցում»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Սինգապուրի վարչապետն էլ շեշտել է, որ երկիրը պատրաստ է կառուցողական երկխոսության և հույս ունի, որ ազատ առևտրի պայմանագիրը կստորագրվի մինչև 2017թ-ի ավարտը: «Մենք շատ ուրախ ենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները հետաքրքրված են մեզ հետ բիզնես անելու հարցում»,- նշել է Լի Սյան Լունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության հնարավորությունները: