Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 6.7 միլիոն դոլարի առք և վաճառք
EconomicsԱրտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 69 մլն 956 հազար 812 դոլար 485.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 87 մլն 771 հազար 134 ԱՄՆ դոլար 487.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6 մլն 700 հազար 468 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 487.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 400 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 487 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 259 հազար 692 եվրո 514,69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10 մլն 120 հազար 675 եվրո 518,69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 797 մլն 936 հազար 693 ՌԴ ռուբլի 8,39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 487 մլն 200 հազար 778 ՌԴ ռուբլի 8,46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալըկազմել է 44.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.1 մլն ԱՄՆ դոլար: