Yerevan, 23.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես պաշտպանվել խուլիգաններից թեյի կապոցիկի, ծխախոտի և այլ առօրյա իրերի օգնությամբ

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Փողոցային կռվում բոլոր մեթոդներն էլ թույլատրելի են։ Մենք հավաքել ենք այդ մեթոդներից լավագույնները։ Ձեր՝ կռվում հաղթելու հավանականությունը շատ ավելի կմեծանա, եթե դուք հույս չդնեք միայն բազուկների ուժի վրա։ Պետք է օգտվել նաև այլ միջոցներից։ Իսկ պաշտանության միջոց կարող է դառնալ ձեռքի տակ ընկած ցանկացած իր։ Կարևորն այն է, որ իմանաք, թե ինչպես է պետք օգտագործել այդ իրը՝ առավելագույն արդունավետության հասնելու համար։

Թեյի կապոցիկ


Եթե խուլիգանը ձեզ շրջափակման մեջ է գցել, ապա վերցրեք թեյի կապոցիկը և մոտեցրեք դա նրա դեմքին։ Երբ հարձակվողի հայացքը ֆիքսվի կապոցիկի վրա, սկսեք ճոճել այն մի կողմից մյուսը։ Մի որոշ ժամանակ անց խուլիգանը կընկնի հիպնոսային ազդեցության տակ։ Ամեն ինչ ավելի արագ կլինի, եթե դուք խնդրեք խուլիգանին նստել և իրեն հարմար դիրք ընդունել։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. կարևորն այն է, որ կապոցիկը խոնավ լինի, քանի որ չոր կապոցիկի տատանումների վրա կարող է ազդել քամին, ինչը կխանգարի ձեզ։

Ծխախոտ


Ծխախոտի կիրառությունը չափազանց արդյունավետ է, քանի որ, որպես կանոն, կռիվների 56%-ը սկսվում է «Ծխելու կա՞, ապե» արտահայտությամբ։ Այդ արտահայտությունը լսելով՝ հանգիստ հանեք ձեր ծխախոտը և վառեք, հետո վերցրեք երկրորդը և վառեք արդեն վառվող գլանակի օգնությամբ։ Հետաքրքրվելով ձեր տարօրինակ պահվածքով՝ հակառակորդը լայն կբացի աչքերը։ Բաց մի՛ թողեք այդ պահը և վառվող գլանակը մտցրեք հակառակորդի աչքը։ Ցավից դրդված՝ հակառակորդը մեկ ձեռքով կբռնի վնասված տեսողական օրգանը և կկարողանա կռվել միայն մեկ ձեռքով։ Օգտվելով այդ հանգամանքից՝ մյուս գլանակը մտցրեք հակառակորդի մյուս աչքը։ Այդ կերպ դուք կվնասազերծեք նրա երկրորդ ձեռքը։ Հետո պտտեք հակառակորդին, որպեսզի նա կորցնի տարածական կողմնորոշումը, իսկ դուք կկարողանաք փախչել։

Այծյամ


Այս նազելի չորքոտանի կենդանին հիանալի միջոց է ինքնապաշտպանության համար, երբ ձեզ վրա մի քանի մարդ է հարձակվել։ Սակայն մի կարծեք, որ այծյամ ունենալը հերիք է։ Դա պետք է նաև ճիշտ բռնել, քանի որ սխալ բռնելու դեպքում դրանից օգուտ չի լինի։ Պաշտպանության համար առավել արդյունավետ է արու այծյամը։ Մարտավարությունը բավականին պարզ է։ Մարտի սկսվելու պահին բռնեք մոտակայքում գտնվող այծյամի ոտքերից և սկսեք պտտել որոշակի անկյան տակ։ Հարվածներ հասցրեք արու այծյամի կոտոշներով և դիմացի սմբակներով։ Հակառակորդին նոկաուտի ենթարկելու համար մի քանի քայլ մոտեցեք և այծյամի ողջ զանգվածով հարվածեք նրա գլխին։ Սակայն հաշվի առեք, որ այծյամի կոտոշները կարող են խճճվել հակառակորդի հագուստի մեջ, և դուք կկորցնեք ձեր զենքը։

Նիզակ


Այս հին և քիչ օգտագործվող ինքնապաշտպանական զենքը կարելի է օգտագործել երկու եղանակով։ Եթե այն բավականաչափ երկար է, ապա կարող եք այն տնկել և բարձրանալ ամենավերևը. հակառակորդը դատարկ ձեռքերով կհեռանա։ Երկրորդ ձևը ավելի տարածված է։ Ձեր դիմաց գիծ գծեք և ասեք, որ եթե հակառակորդը հատի այն, դուք սրախողխող կանեք նրան։ Հիմնականում հակառակորդները կհեռանան, սակայն եթե որևէ մեկն անցնի գիծը, ամբողջ ուժով նրա մեջ խրեք նիզակը

Ռետին


Առաջին հայացքից ռետինը ամենաանվնաս իրերից մեկն է, սակայն իզուր չէ, որ այն արգելված է ինքնաթիռներում։ Պարզապես սպասեք, որ հակառակորդը մոտենա ձեզ և ջնջեք նրա գլխամաշկը, մինչև հասնեք ուղեղին։

Շան տնակ


Տարածված է մի սխալ պնդում, որ շան տնակը կարելի է օգտագործել միայն խոր ինքնապաշտպանության համար։ Իհարկե, կարելի է այն հագնել գլխին՝ այդ կերպ պաշտպանելով գլուխը։ Սակայն դա շան տնակի միակ գործածությունը չէ։ Առաջին հերթին տնակը կարելի է օգտագործել հակառակորդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար, քանի որ հարձակվողը երբեք չի իմանա՝ ձեր տնակում շուն կա, թե ոչ։ Այդ կերպ դուք կարող եք ժամերով շեղել հակառակորդին՝ բղավելով․ «Հանգիստ, Տուզիկ, հանգիստ, նրանք արդեն գնում են»։ Եթե հակառակորդները ինչ-որ կերպ պարզեն, որ տնակը դատարկ է, ապա պետք է նետել տնակը ամենուժեղ հակառակորդի ուղղությամբ և բղավել՝ «բռնիր»։ Մինչդեռ նա զբաղված կլինի տնակով, մոտեցիր ամենաթույլ հակառակորդին և հարվածների տեղատարափով նետվեք նրա վրա։ Վնասազերծելով մեկին՝ հետ քաշվեք և գործեք՝ ըստ իրավիճակի։

Պահարան


Կռվում հաղթելու համար պետք է Ձեզ մոտ ունենաք առնվազն 5 պահարան։ Դրանք պետք է դասավորել մարտադաշտում այնպես, որ ստեղծվի հայելային թակարդ։ Անթիվ արտացոլանքների մեջ խճճված հակառակորդը հեշտ թիրախ կդառնա նույնիսկ փոքրիկ երեխայի համար։ Սակայն անհնար է այդքան արագ 5 պահարան դասավորել։ Սակայն, բարեբախտաբար, կարելի է հաղթել նաև մեկ պահարանով։ Հանկարծակի հաձակման դեպքում արագ հանիր պահարանը և պտտիր այնպես, որ արևի ճառագայթները ընկնեն հայելու վրա և արտացոլվեն հակառակորդի աչքերում։ Եթե արևն արդեն մայր է մտել, ապա սպասեք, մինչև հակառակորդը մոտենա ձեզ և բռնի պահարանը, ու հենց այդ պահին նրա մատները թողեք պահարանի դռան տակ։ Երբ ճզմեք առաջին հակառակորդի մատները, արագ բացեք դուռը և փորձեք որսալ երկրորդ հակառակորդինը։

Բռնցքամարտիկ


Հակառակորդներին հաղթելու համար կարելի է օգտագործել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի, ում առավելությունը նաև այն է, որ կառավարման կարիք չունի։ Պարզապես մատնացույց արեք հակառակորդին, և ձեր բռնցքամարտիկը կանի իր գործը։

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue