Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի Էստոնիայի միջազգային մրցաշարին
SportՀունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի Էստոնիայի միջազգային մրցաշարին:
Այս մասին ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Արսեն Ջուլֆալակյանը բուժումներից հետո վերականգնվել է և արդեն մարզվում է: Օլիմպիական փոխչեմպիոնը ապրիլին կմասնակցի Էստոնիայում կայանալիք միջազգային մրցաշարին:
Մրցաշարը կկայանա ապրիլի 8-ին Տալլինում: