Դոլարը ու եվրոն արժևորվել են, ռուբլին և ֆունտը` արժեզրկվել
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 17-ին կազմել է 486,74 դրամ: Այն փետրվարի 16-ի համեմատ արժևորվել է 0.05 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517,99 դրամ՝ արժևորվելով 0,20 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 603,95 դրամ է՝ փետրվարի 16-ի համեմատ այն արժեզրկվել է 4,95 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 17-ին կազմել է 8.43 դրամ` փետրվարի 16-ի համեմատ այն արժեզրկվել է 0,08 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 283,25 դրամ, ոսկի՝ 19,413,43 դրամ, պլատին` 15,852,49 դրամ: