Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կոռուպցիայի կասկածներ Եվրոպայի խորհրդում. LaLibre-ի անդրադարձը

International news

Ժողովրդավարության պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը միտված Խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիայի գործը բացասական երևույթ է։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին գրում է բելգիական La Libre լրատվամիջոցը:

«Պետք է պայթեցնել թարախաբույնը, դա մեր արժանահավատության հարցն է»,- նշել է լյուքսեմբուրգցի ազատական Էնն Բրասյորը ով 2013-15 թթ․ նախագահել է Վեհաժողովը։ «Թարախաբույն» բառով հղում է արվում ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախկին ղեկավար, իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի գործին։

Ըստ Միլանի դատարանի կողմից նրա դեմ առաջադրված մեղադրանքի՝ նրա հաշվին  պարբերաբար 2 մլն եվրոյի չափով գումարային փոխանցումներ են կատարվել Ադրբեջանի կողմից, ըստ երևույթին, այդ երկրում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի քվեարկության վրա ազդելու նպատակով։

ԵԽԽՎ-ն էլ ավելի անհարմար իրավիճակում է հայտնվել, երբ իտալական հետաքննությունը ԵԽԽՎ-ում ներկայում պաշտոնավարող այլ անդամների անուններ է հրապարակել, այդ թվում՝ ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտի անունը, ով նույնպես Եվրոպական ժողովրդական կուսակցությունն է ներկայացնում։

Արտաքին հետաքննչական խումբ

Գործով զբաղվող Կարգավորման հանձնաժողովն այս հինգշաբթի հայտարարությամբ է հանդես եկել, որով «կոռուպցիայի բոլոր տեսակների նկատմամբ զրո հանդուրժողականության կոչ էր անում» և պահանջում ԵԽԽՎ բյուրոյից ստեղծել Խորհրդարանական վեհաժողովի գործունեության գնահատմամբ և կոռուպցիան խթանող գաղտնի գործարքների լուսաբանմամբ զբաղվող  արտաքին հետաքննչական անկախ խումբ, որը լավագույն միջոցն է որոշակի գործարքների անպատժելիությանը վերջ դնելու և ԵԽԽՎ-ի գործունեության և որոշումների նկատմամբ վստահությունը վերահաստատելու համար։

Ընդգծելով, որ գործի վերաբերյալ դեռևս վճիռ չի կայացվել՝ կարգավորման հանձնաժողովի նախագահ, շվեյցարացի սոցիալիստ Լիլիան Մորի Պասքիեն նշում է. «Վոլոնտեի անունը չի նշվում տեքստում»։

Դա չի նշանակում, որ մենք չենք ուզում, որ այդ գործը քննվի: Մենք պահանջում ենք ԵԽԽՎ անկախ փորձագետների խմբի ձևավորում: Ցանկանում ենք  նաև հնարավորինս մասշտաբայնություն հաղորդել քննմանը՝ ԵԽԽՎ գործունեությունը կարգավորող էթիկայի կանոնները  առավելագույնս  բարելավելու համար:

Եթե հավատանք բելգիացի սոցիալիստ Պետրա դը Սուտերին, այդտեղ պատճառ կա. իր խմբի մյուս բելգիացի անդամի՝ Ֆիլիպ Մահուի նման, նա Կարգավորման Հանձնաժողովին հասցեագրված նամակը ստորագրող 64 անձանցից մեկն  է, ովքեր պնդում էին, որ պետք է արտաքին հետաքննչական խումբ ձևավորվի, այլ ոչ թե ներքին: Նա նաև դարձել է ԵԽԽՎ-ի սոցիալիստների կողմից ձևավորված Էթիկայի հանձնաժողովի անդամ, որի նպատակն է գնահատել լոբբինգի ազդեցությունը: Նա նշել է, որ շտապ արձագանքելու անհրաժեշտություն կա: «Եվրոպայի Խորհրդում լոբբինգը արդյունաբերական հիմքեր չունի,- բացատրել է նա: -Այն ավելի շուտ «գաղափարական» բնույթ ունի, բայց բոլորս ենք դրա հետ առնչվում: Յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում  մենք  քննարկումներ ենք ունենում շատ բարեհամբույր մարդկանց հետ ովքեր կրում են «այցելու» կամ «փորձագետ» գրվածքներով կրծքանշաններ: Եվ երբեմն մեզ որոշ ժամանակ է անհրաժեշտ հասկանալու համար թե ում հետ գործ ունենք: Այս քննարկումները կարող են օգտակար լինել, բայց պետք է նաև թափանցիկ լինեն: Հանրությունը իրավունք ունի տեղյակ լինելու, թե ում հետ եմ ես առնչվում, երբ աշխատում եմ ինչ-որ գործի վրա»:

Վերջիվերջո, Պետրա դը Սուտերին կցանկանար կայացած տեսնել լոբբինգով զբաղվող կազմակերպությունների գրանցման սկզբունքների ընդունումը այն ոգով, որն առկա է Եվրոպական Միության  կառույցներում: Նա հաստատում է, որ Ադրբեջանի լոբբիստական քարոզչությունը հատկապես ակտիվ է Ստրասբուրգում: «Մեր բոլոր հրավերների ծախսերը այնտեղ փոխհատուցվել են այդ երկրի կողմից, իսկ մեզանից ոմանք տարվա ընթացքում նույնիսկ մի քանի անգամ են հրավիրվել այնտեղ»,- նշել է նա:

 

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025