Ռոբերտ Սարգսյանն ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ
SocietyՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն այսօր ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ: Այս մասին պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Այսօր մասնակցել եմ Երկրապահ Կամավորականների Միության 11-րդ համագումարին։
ԵԿՄ նախագահության կողմից նաև ընտրվել եմ ԵԿՄ վարչության անդամ։
Մեծ հպարտություն է մաս կազմել Երկրապահական այս մեծ ընտանիքի, որն անկախությունից ի վեր կարևոր առաքելություն է իրականացնում մեր հայրենիքի պաշտպանության ու անվտանգության գործում։
Հայրենիքի վտանգի դեպքում մենք բոլորս զինվոր ենք»։