Տրինիդադ Տոբագոյի հավաքականի հարձակվողը փորձաշրջան է անցնում «Ալաշկերտ»- ում
SportԵրևանի «Ալաշկերտ»-ում փորձաշրջան է անցնում Տրինիդադ Տոբագոն ներկայացնող 28-ամյա հարձակվող Լեստեր Ստեֆան Պելտիերը:
Այդ մասին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ալաշկերտ»-ն առաջին մարզումն է անցկացրել: Քանի որ եղանակային պայմանները չափազանց անբարենպաստ են եղել (անձրև էր տեղում քամու ուղեկցությամբ), մարզումը տեղափոխվել է արհեստական խոտածածկով խաղադաշտ:
Սանտա Բարբարայում Հայաստանի չեմպիոնին է միացել և թիմում փորձաշրջան կանցնի 28 ամյա հարձակվող Լեստեր Ստեֆան Պելտիերը, ով Տրինիդադ Տոբագոյից է և հանդես է եկել իր երկրի տարբեր տարիքային հավաքականներում, ինչպես նաև ազգային հավաքականում: Նրա վերջին ակումբը եղել է բելգիական «Մաասմեխելենը»: