Խոշոր փլուզումներ Երեւանում. քարերը փակել են ճանապարհը, վտանգի տակ են հարեւան տները
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 11:40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդաշեն թաղամասի 11-րդ փողոցի տներից մեկի քարե պարիսպը փլուզվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզել է տներից մեկի քարե պարիսպի (ընդհանուր 60 քմ) մոտ 20 քմ հատվածը, իսկ մոտ 40 քմ հատվածում առկա է փլուզման վտանգ:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
***
Փետրվարի 19-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ. Մահարու փողոցի տներից մեկի (երկհարկանի) տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է, սյուները թեքվել են դեպի մոտակա տները (տուժածներ չկան). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է Ա. Դ.-ին պատկանող տան (կառուցված 1990 թ.) տանիքը` մոտ 190 քմ (տան դրսի առջեւի պատին, շքամուտքի եւ լոգարանի առաստաղին առաջացել են ճաքեր: Տան բետոնյա ծածկը եւ քարերը պոկվել, ընկել են թիվ 105 տան տանիքին, ինչի հետեւանքով վնասվել է նաեւ տանը կից բնակելի շինության տանիքի ծածկը՝ մոտ 12 քմ, ինչպես նաեւ փակվել թիվ 101 տուն տանող ճանապարհը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
Փրկարարներն սահմանազատել են տարածքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել եւ հեռացրել բետոնյա սյուները: