«Բանանց»-ը հաղթեց Լատվիայի չեմպիոնին
SportԱնթալիայում ընթացող ստուգողական խաղում «Բանանցը» 2:0 հաշվով առավելության է հասել Յուրմալայի «Սպարտակի» նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդիպումը հաջող է մեկնարկել «Բանանցի» համար և մեր թիմն արդեն 2-րդ րոպեին առաջ է անցել հաշվի մեջ: Վլատկո Դրոբարով խորքից կատարած փոխանցումից հետո մրցակցի դարպասապահի դեմ մեն-մենակ է դուրս եկել «Բանանցում\փորձաշրջան անցնող հարձակվողը և գրավել է դարպասը:
Առաջին կեսի միջնամասում «Բանանցին» հաջողվել է նաև կրկնապատկել հաշիվը: Նորայր Գյոզալյանի հեռահար հարվածից հետո մրցակցի դարպսապահին հաջողվեց հետ մղել գնդակը, սակայն այն բաժին հասավ Վահագն Այվազյանին և վերջինս դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը:
Առաջին կեսում «Բանանցը» ուներ նաև այլ գոլային հնարավորություններ, սակայն դրանք գոլի վերածել չհաջողվեց:
Երկրորդ կեսում «Բանանցի» հակառակորդը գրեթե ամբողջովին փոխեց կազմը և խաղում ավելի քիչ է ին գոլային հնարավորությունները: Չնայած դրան «Բանանցի» ֆուտբոլիստները կարող էին մեծացնել իրենց առավելությունը, սակայն փոխարինման մտած Գրիգոր Աղեկյանին չհաջողվեց իրացնել իր իսկ ստեղծած գոլային հնարավորությունը:
«Բանանցի» հավաքը կեզրափակվի վաղը՝ փետրվարի 20-ին, այդ օրը Երևանի ժամանակով 12:00-ին կմրցի Տուլայի «Արսենալի» երիտասարդական թիմի դեմ: