Ամեն օր օդի աղտոտման պատճառով երկու մարդ է մահանում
SocietyՀնդկաստանում օդի աղտոտման պատճառով ամեն օր երկու մարդ է մահանում, հաղորդում է Times of India-ն։
Բարակ փոշով աղտոտումը (2,5 միկրոն) ամբողջ աշխարհում հանգեցնում է 2,7 – 3,4 մլն վաղաժամ ծննդաբերության (ըստ 2010-ի տվյալների)։ Դրանցից 1,6 մլն-ը բաժին է ընկնում Հարավային Ասիային։
Բարակ փոշին ամենից շատ վնասում է սրտին։
Ըստ գիտնականների՝ Պատնա եւ Նյու Դելի քաղաքները աշխարհում բարակ փոշով ամենաաղտոտված քաղաքներն են։
Համաշխարհային բանկը նշում է, որ օդի աղտոտման պատճառով համաշխարհային տնտեսությունը յուրաքանչյուր տարի 225 մլրդ դոլար է կորցնում։