Հայաստանում պահածոների արտադրությունն աճել է 30 տոկոսով
EconomicsՀայաստանի սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները զգալի ավելացրել են պահածոների արտադրությունը, ինչը խոսում է այն մասին, որ շուկայում նկատվում է հայկական արտադրության պահածոների պահանջարկի աճ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական տվյալները, հաշվետու տարում մեր երկրում արտադրվել են շուրջ 14.5 հազար տոննա պահածո: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 30 տոկոսով:
Ըստ ներկայացված տվյալների՝ արտադրված պահածոներից մոտ 4.2 հազար տոննան կազմել են մրգի պահածոները, 5.8 հազար տոննան՝ բանջարեղենի, շուրջ 1.2 հազար տոննան՝ մսաբուսական, 2.4 հազար տոննան՝ տոմատի պահածոները, մոտ 564 տոննան՝ մսի, 231 տոննան՝ ձկան, 106 տոննան՝ խեցգետնի պահածոները:
Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ առավել զգալի աճ գրանցվել է ձկան պահածոների մասով՝ արտադրության ծավալներն աճել են շուրջ 3 անգամ: