Դոլարն ու ֆունտն արժևորվել են, եվրոն և ռուբլին` արժեզրկվել
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 20-ին կազմել է 486,81 դրամ: Այն փետրվարի 19-ի համեմատ արժևորվել է 0.07 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517,04 դրամ՝ արժեզրկվելով 0,95 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 606,37 դրամ է՝ փետրվարի 19-ի համեմատ այն արժևորվել է 2,42 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 20-ին կազմել է 8.40 դրամ` փետրվարի 19-ի համեմատ այն արժեզրկվել է 0,03 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 281,8 դրամ, ոսկի՝ 19,438,14 դրամ, պլատին` 15,807,82 դրամ: