Yerevan, 24.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կրթության որակի շաբաթը մեկնարկել է ուսանողների խնդիրների քննարկմամբ

Society

Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկել է ուսանողական աշխատաժողով. հայաստանյան  բուհերի ուսանողները քննարկել են իրենց առավել հուզող խնդիրները՝ դրանց վերաբերյալ լսելով նաև դասախոսների, կրթության կառավարիչների և գործատուների տեսակետը:

Այս մասին տեղեկացրին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ազդարարելով որակի շաբաթվա մեկնարկը, նշեց, որ ՈԱԱԿ-ը կարևորել ու կարևորում է ուսանողակենտրոն կրթությունը, և պատահական չէ, որ մեկշաբաթյա միջոցառումները մեկնարկում են ուսանողների խնդիրների քննարկմամբ:

Թոփչյանի խոսքով՝ այս տարվա կրթության որակի շաբաթն առանձնահատուկ է, քանի որ ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլից հետո անցում ենք կատարում ծրագրային հավատարմագրման  գործընթացներին. առաջիկայում գնահատվելու են մասնագիտությունների կրթական ծրագրերը: Գնահատման չափանիշներից են լինելու շրջանավարտների աշխատանքով ապահովվածությունը, դասախոսների՝ ուսանողներին արդիական կարողություններ հաղորդելու,  գնահատման սովորեցնող լինելու հանգամանքները և այլն:

Աշխատաժողովի ընթացքում ուսանողները քննարկեցին, թե ինչպիսի ուսուցում են ակնկալում  ուսումնական հաստատություններից: Գերակշռում էր տեսակետը, որ համալսարանում ուսանողը պետք է ստանա պրակտիկ գիտելիքներ, որ դասաժամը պետք է օգտագործվի ոչ թե լեկցիաներ թելադրելու, այլ ինտերակտիվ քննարկումների ու ստացած տեսական գիտելիքների կիրառականությունն ապահովելու նպատակով:

Կրթական գործընթացներում  գործատուների ներգրավվածության հարցը քննարկելիս շեշտադրվեց, որ բուհն ինքը պետք է նախաձեռնի գործատուների հետ կապի հաստատումը: Միջոցառման մասնակիցների կարծիքով դասախոսների թվում զգալի տոկոս  պետք է կազմեն գործատուները, որոնք աշխատաշուկայի վերջին պահանջները բուհ կհասցնեն, իսկ ուսանողներին էլ կհաղորդեն աշխատաշուկայում կիրառելի հմտություններ:

Քննարկվեցին նաև մագիստրոսական կրթության բացերը: Կարևորվեց, որ մագիստրատուրայում սովորողը դիտվի նաև պոտենցիալ աշխատուժ և համալսարանն ավարտելիս ունենա որոշակիորեն մշակված առաջարկներ կամ նախագծեր, որոնք կյանքի կկոչի ինքնուրույն կամ որևէ գործատուի հետ համագործակցությամբ:

Ուսանողներին ներկայացվեց նաև  ՈԱԱԿ «Ուսանողության ձայն»  նախագիծը, որն աջակցում է ուսանողներին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, ինչպես նաև պատրաստում է ուսանող-փորձագետներ հավատարմագրման գործընթացներին մասնակցելու համար: Ուսանողները ոգևորությամբ ընդունեցին կրթության որակի ապահովման գործընթացների մասնակից լինելու հնարավորությունը:

«Փոփոխությունները սկսվում են, երբ մարդիկ խոսում են: Եվ շատ կարևոր է, երբ ուսանողների ձայնն է լսելի, երբ նրանք  բարձրաձայնում են իրենց ուսումնական հաստատություններում առկա խնդիրները, քանի որ կրթության հիմնական շահառուն հենց ուսանողներն  են»:

Աշխատաժողովը եզրափակվեց մոտիվացիոն ելույթներով. հաջողության իրենց փորձով կիսվեցին Պարարվեստի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռիմա Պիպոյանը, Երևանի եվրոպական ուսանողների ֆորում ՀԿ-ի հիմնադիր Արմենակ Մինասյանցը և Ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր Արևիկ Հայրապետյանը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել է  կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում փետրվարի 21-ին կքննարկվեն երիտասարդ դասախոսների խնդիրները, փետրվարի 22-ին՝ մասնագիտության կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համահունչությունը: Շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» խորագրով երկօրյա համաժողովով, որը տեղի կունենա փետրվարի 23-24-ին:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia