Ֆրանսահայերը Մարսելում հարգել են Մանուշյանի խմբի հիշատակը
SocietyԲազմաթիվ ֆրանսահայեր փետրվարի 18-ին հավաքվել էին Մարսելում Միսաք Մանուշյանի կիսանդրիի մոտ հիշատակելու նացիստների կողմից Մանուշյանի խմբին մահապատժի ենթարկելու 73-ամյակը:
Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, Ֆրանսիայի հայկական տարբեր կազմակերպություններ ներկայացնող շուրջ 500 ֆրանսահայեր էին հավաքվել Մանուշյանի կիսանդրիի մոտ:
Հավաքի ընթացքում ելույթ ունեցողներն ընդգծել են Մանուշյանի և նրա խմբի անդամների աճյունները ֆրանսիական պանթեոն տեղափոխելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին հավաքվածները երգել են Ֆրանսիայի հիմնը` Մարսելյեզը:

