Արոնյանը կրկին կիսեց միավորը
SportՇարժայում տեղի են ունենում ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երրորդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կարճատև պայքարից հետո` 20-րդ քայլում, կողմերը հաշտություն կնքեցին:Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել նաև Վալեխո-Նեպոմնյաշչի, Ռյազանցև-Լի Չաո պարտիաները:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը Մաքսիմ Լագրավն է՝ 25 միավորով: Լևոն Արոնյանն ունի 1,5 միավոր և 5-րդ տեղում է: