Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն Սոֆիայում է
SportԲռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն Բուլղարիայում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`փետրվարի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարը: Հայաստանի հավաքականն այս կարևոր ստուգատեսին մասնակցելու է 9 մարզիկով:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է մրցավայր: Մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենան վաղն առավոտյան:
Հայ բռնցքամարտիկները Սոֆիա են մեկնել հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: