Առաջնահերթ են համարվել 11 մարզային ներդրումային ծրագրեր
EconomicsՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներկայացրել է ՀՀ կառավարության հարթակում դրական եզրակացություն ստացած 11 մարզային ներդրումային ծրագրերի ցանկը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցած հաղորդագրության մեջ նշված է. «Ինչպես արդեն տեղ եկացրել ենք, ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում մարզերից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացված մի շարք ներդրումային ծրագրեր ՀՀ կառավարության հարթակում ստացել են դրական եզրակացություն:
Ներկայացվում է դրական եզրակացություն ստացած առաջնահերթ ընտրված ծրագրերի ցանկը, որոնք հավակնում են օգտվել ՀՀ կառավարության կողմից առաջարկվող վարկային միջոցների մեխանիզմներից»:
Դրական եզրակացություն ստացած մարզային ներդրումային ծրագրերն են.
N |
Մարզ |
Ծրագիր, կազմակերպությունը |
1 |
ՀՀ Լոռու մարզ, Ամրակից համայնք |
ֆերմերային տնտեսություն, «Վաչագան Բաղդասարյան Ամրաստանի» ԱՁ
|
2 |
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր |
«Ռոզֆռուդ» արտադրամասի ընդլայնում
|
3 |
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան |
«ԲԵՐՔ» ՍՊԸ - «Տավուշի մարզում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացման ծրագիր»
|
4 |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք |
Շինշիլաբուծության տոհմային տնտեսություն |
5 |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք |
«Վարդենիսի պանրի գործարան` տարածաշրջանի զարգացման լոկոմոտիվ» ծրագիր Արաքս 2 ԱԿ (էկոկաթ)
|
6 |
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Խելացի տուն
|
7 |
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս |
Սպանդանոցի ընդլայնում և թափոնների վերամշակման հոսքագծի կառուցում, «Ոսկե կացին» ՍՊԸ
|
8 |
ՀՀ Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք |
«Ոսկեվազ» գինու գործարան |
9 |
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ |
Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում
|
10 |
ՀՀ Արագածոտնի մարզ, Սաղմոսավան համայնք |
Էկոտուրիզմի և հանգստյան գոտու հիմնում «Էկոմյունիթի»
|
11 |
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Բասեն հյուրանոց
|