Զիդան. Չեմ կարծում, թե Բարսելոնան ճգնաժամի մեջ է
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ կատալոնական «Բարսելոնան» ճգնաժամ չի ապրում:
«Կապտանռնագույնները» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ջախջախվեցին ՊՍԺ-ի կողմից (4:0), որից հետո դժվարությամբ հաղթեցին «Լեգանեսին» (2:1):
««Բարսելոնան» ճգնաժամի մե՞ջ է. ես այդպես չեմ կարծում: Կներեք, եթե ես կարճ արտահայտվեցի»,- Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն: