Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը` Ռեալի դիտակետում
SportՄադրիդի «Ռեալը» ուշադրությամբ հետևում է Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտի գործողություններին:
20-ամյա կիսապաշտպանը, ում ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Աթլետիկոն», «Բավարիան» և անգլիական մի շարք ակումբներ, համարվում է «Բայերի» սանը և հանդես է գալիս լևերկուզյան ակումբի հիմնական կազմում 2014 թվականից:
Ըստ շշուկների` հենց Բրանդտը կարող է փոխարինել Իսկոյին, ով, ամենայն հավանականությամբ, մտադիր է լքել մադրիդյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: