Քաղաքական դաշտի կլոունադան…
AnalysisԱմիսներ առաջ ոմն Սերգեյ Դանիելյան, ով հանրությանը հայտնի է իր տխմար հումորներով և երգիծական ժանրում ունեցած կասկածելի հաջողություններով, հանդես եկավ միայն իրեն հարիր տխմար նախաձեռնությամբ՝ ոչ ավել, ոչ պակաս հիմնադրեց Քաղաքացիական ակտիվ քայլ կուսակցությունը՝ ՔԱՔ-ը: Դե, բնական է, որ «Յոժից» ավելին սպասելը չհիմնավորված լավատեսության ժանրից կլիներ, և այն փաստը, որ այս «նախաձեռնությունը» ընդամենը մի քանի հարյուր համակիրներ հավաքեց՝ հույս է ներշնչում, որ յոժերը մեր հասարակության մեջ քիչ տոկոս են կազմում: Աստված բեթարից ազատի…
Այս ծաղրածուն որոշել էր իր ուժերը փորձել քաղաքական դաշտում: Մի դաշտ, որտեղ մուտք գործելու համար անհրաժեշտ է գոնե տարրական մասնագիտական գիտելիքներ ունենալ, ինչը «Յոժի» պարագայում իսպառ բացակայում է: Սույն անձին երևի թվացել էր, որ քաղաքականությունը խաղ ու պար է, որտեղ իր նմանները կարող են գալ, ծաղրուծանակի ենթարկել պետական համակարգը, կուսակցությունների ինստիտուտը, տխմար, գարշելի և անմակարդակ հումորային տեսահոլովակներով՝ իր ուղեղին հասու կերպով պախարակելով երկրում տիրող անբարեհույս իրավիճակը: Այն ծաղրածուներին, որոնք հեռու են քաղաքական գործընթացներին մասնագիտական, վերլուծական մոտեցում ցուցաբերելուց, անհրաժեշտ է բացատրել, որ քաղաքական պրոցեսները սեփական ինտելեկտի մասշտաբներով չափելու, թյուր և աբսուրդի հասնող նախաձեռնություններով հնարավոր չէ լուծել երկրի և հասարակության առջև ծառացած խնդիրները: Ինչի՞ հասավ այս ձախողված «քաղաքական գործիչը» իր նախագծով. քաղաքականությունը ևս մեկ անգամ հավասարեցվեց արտաթորանքի հետ, անլրջության մակարդակը մի քանի անգամ աճեց, մի քանի հազար մարդ մեկ անգամ ևս հիասթափություն ապրեց՝ գիտակցելով մեր իրականության ողջ տրագիկոմեդիան: Քաղաքական գործընթացները լրջացնելու փոխարեն՝ իմաստազրկվեցին և հեղինակազրկվեցին գալիք խորհրդարանական ընտրությունները: Ի վերջո՝ առողջ դատողությունը հաղթանակ տարավ ցինիզմի հանդեպ. «Յոժը» կես ճանապարհից հետ կանգնեց ընտրություններին մասնակցելու իր զավեշտալի ծրագրից: Թերևս գիտակցեց, որ քաղաքականությունը իր տեղը չէ, կրկես չէ…
Ափսո՛ս, շա՛տ ափսոս, որ չի կատարվում Սերգեյ Դանիելյանի ցնցող երազանքը՝ փողեր լափելը, շքեղ ավտոմեքենաները, աղջիկները․․․ ՔԱՔ-ը չդարձավ իրական ուժ, որովհետև այն իրական կրկես էր։ Եվ առհասարակ, այս մարդը փորձում էր իր քայլերով վիրավորել ոչ միայն իշխանությանը, այլ նաև ժողովրդին։ Իր խոսքերով՝ ժողովուրդն անմիտ է, բթացած է, կաշառվող, բայց արդյո՞ք այդքան անմիտ է, որ պետք է անդամագրվի այդ կրկեսին։ Իհարկե, ո՛չ: Այժմ հարց է առաջանում՝ դերասան մարդ, ով ունի իր լսարանը, ովքեր հարգում են Սերգեյ Դանիելյան դերասանին, ինչո՞ւ էր գրավ դնում իր տարիների ձեռք բերած համբավը ու ինքն իրեն գցում «ՔԱՔ»-ի մեջ…