«Անուշի» մշակութային առաջին կանգառը Էջմիածին քաղաքում էր
CultureՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում փետրվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Էջմիածին քաղաքի «Կոմիտաս» մշակույթի տանը ներկայացրել են Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։
Այս մասին տեղեկացրին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «Ներկայացումը նվիրված էր Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին:
Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի մարզային առաջին ներկայացման բոլոր տոմսերը վաճառվել էին: Արմեն Տիգրանյանի գլուխգործոցը հնչելով Էջմիածնի գլխավոր մշակութային օջախում՝ մեծ խանդավառությամբ ընդունվեց հանդիսականների կողմից:
Էջմիածնի մշակույթի տուն էին եկել հանդիսականներ Արմավիրի տարբեր բնակավայրերից, ովքեր ցանկություն հայտնեցին օպերային թատրոնի արտիստների հետ այսօրինակ հանդիպումները դարձնել պարբերական: Էջմիածնում «Անուշ» օպերայի ներկայացումից հետո բազմաթիվ հանդիսատեսներ էին հասել կուլիսներ՝ իրենց շնորհակալությունը հայտնելու արտիստներին։
«Անուշի» հաջորդ մշակութային կանգառները հունիսին լինելու են Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախի Հանրապետությունում»: